Լավրովը իր հայտարարության մեջ պատմում էր մի տարբերակի մասին, որը ժամանակին ես ներկայացրել եմ որպես ռոսւական տարբերակ, կամ, ավելի խոսակցական լեզվով ասած, «Լավրովի տարբերակ»: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը իրականում կար՝ ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողների հետ իմ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց, որ այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքւմ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս նշեց, որ ճիշտ չեն այն պնդումները, թե Պրահայի հանդիպումից հետո Արցախը դուրս է թողնվել գործընթացից։
«Այդպիսի բան չկա, կա ֆորմատ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է հասկանան, որ իրար հետ պետք է ունենան խոսակցություն, ինչ-որ պահի եղել է Արցախը դուրս թողնելու խոսակցություն, բայց ՀՀ իշխանությունները դրան չեն համաձայնել»,- ասաց Սիմոնյանը։


















































