Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Խաղաղության պայմանագրի 2 տարբերակ կա, մեկը ՌԴ-ինն է, մեկը՝ Ադրբեջանինը․ Արմեն Գրիգորյան

Մենք մեր ջանքերը կներդնենք, որ մինչև տարվերջ խաղաղության պայմանագիր ունենանք, հիմա ավելի մոտիկ լինելով՝ տարեվերջին, դժվար է ասել, որ կստացվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա, հայկական խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին, թե ինչու չի ստացվում, կարող եմ ասել, որ Հայաստանը իր ամբողջ ջանքերը ներդրել է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք։ Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ, հայկական կողմը այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել է Ադրեջանին։ Վաշինգթոնի հանդիպումից հետո Ադրբեջանը փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը, Հայաստանը հիմա աշխատում է այդ տեքստի վրա, որը շուտով կփոխանցենք: Երբ հինգ կետերից հետո ստացել ենք Ադրբեջանի խաղաղության տեքստը, այն, ըստ մեզ` այդքան էլ խաղաղության պայմանագիր չէր, հայկական կողմը այն դարձրել է շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային համաձայնության գալ»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը ասաց, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի տարբերակներին՝ Գրիգորյանը ասաց, որ կա երկու տարբերակ։ «Մեկը առաջարկել է ՌԴ-ն, իսկ մյուսն այն տեքստն է, որը մեզ փոխանցել է Ադրբեջանը և որի վրա մենք աշախատում ենք։ Արևմուտքը որևէ տեքստ մեզ չի առաջարկել, Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031