Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, լրագրողի խնդրանքով, արձագանքել է հարցին առ այն, թե ինչու ներկայում բանակցային գործընթացում փաստացի անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմում չլինելու նրա ցանկությունը:

Լրագրողը հիշատակել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս տված ասուլիսը, որում դիվանագետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերին Պրահայում ստորագրած պայմանագրին առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող սահմաններին և 1991-ի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրին:

«Թույլ տվեք Ձեզ պատասխան հարց հղել՝ իսկ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք Երևանում պաշտոնական ներկայացուցիչներին, Հայաստանի ղեկավարությանն այդ հարցը տվե՞լ եք: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևավորում առաջին հերթին հենց Երևանում: Դուք դա հրաշալի հասկանում եք: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է: Ավելացնելու բան չկա: Այստեղ կարևոր է հասկանալ պետության պաշտոնական, միասնական դիրքորոշումն այս հարցում, և այդ ժամանակ մենք կկարողանանք հրապարակայնորեն քննարկել այդ նրբությունները։ Չգիտեմ՝ ինչ ավելացնեմ այն ամենին, ինչի մասին խոսել է Սերգեյ Լավրովը՝ առանց համապատասխան դիրքորոշման, որը պաշտոնապես կձևակերպվի Երևանում՝ որպես միասնական դիրքորոշում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք բազմաթիվ մեկնաբանություններ, նրբերանգներ, որոշ բաների շատ տարբեր մեկնաբանումներ։ Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», — ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Լավրովն ասուլիսում Ալմա Աթայի հռչակագրի մասով ասել էր հետևյալը.«Իսկ Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր խորհրդային պետությունները կազմում են անկախ պետությունների համադաշնություն և հաստատում սահմանների անխախտելիությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ պետությունների միջև: Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն այն ժամանակ միանշանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասն էր: Եվ երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել-Խմբ.) դրան հավանություն են տվել այն փաստաթղթի շրջանակում, ըստ որի՝ իրենք ճանաչում են Ալմա Աթայի հռչակագիրն առանց վերապահումների, ապա սա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է խնդիրն առ այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքիերի երաշխավորման մասին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031