Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

«Գրական Արցախը» փակուղում է. գլխավոր խմբագիրը տպագրության համար գումար չի գտնում

Լույս է տեսել «Գրական Արցախի» հերթական համարը։ Գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը NewDay.am-ի զրույցում ասաց, որ պարբերականում հրատարակվում են Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող ու ստեղծագործող հեղինակների ստեղծագործությունները։
Մեր զրուցակցի խոսքով տպագրության լուրջ խնդիր ունեն։ Այժմ չունեն աջակիցներ և չեն կարողանում ապահովել հրատարակելու պարբերականությունը։

Ժամանակին մի քանի անգամ դիմել են Արցախի ԿԳՄՍ նախարարություն, բայց մերժել են` ասելով, որ աջակցում են միայն գիտական աշխատությունների հրատարակմանը։

«Այսօր, ցավոք, շատերը չեն էլ գնահատում գրականությունը։ Այս ի՞նչ օրի ենք հասել, բոլորը գնում են շահի հետևից, չեն նայում` ինչ է կատարվում, ինչի կարիք ունի հասարակությունն ու ինչու պետք է ուշադրություն դարձնել գրականությանը»։
Գլխավորի խմբագրի խոսքով՝ ժամանակին եղել են բարեգութ մարդիկ, ովքեր իրենց աջակցել են, որոնց շնորհակալ են։

«Հիմա փակուղում ենք` ինչ ենք անելու հաջորդ տարի, ինչպե՞ս ենք ներկայանալու որպես «Գրական Արցախ»։ Չնայած այսօր շատ չար ուժեր նպատակադված, ամեն կերպ հրաժարվում են Արցախից, չհասկանալով, որ Արցախը նախ և առաջ հայի կենսագրության հաստատուն մասն է»,-եզրափակեց Վովա Արզումանյանը

Facebook
Twitter

Կարդացեք նաև