Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Կրակոցներ՝ Երևանի «Paradise Hotel»-ի մոտակայքում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ն է, ով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը, ով նույնպես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ն է։ Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում՝ BMW X6-ի վրա։

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, Շենգավիթի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև