Ադրբեջանցի «լրագրողների» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում: Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։
Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։
Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից»,–գրել է նա։


















































