Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Տեսանյութ․ Ռուբեն Վարդանյանը՝ ցավոտ փոփոխությունների մասին


Սահմանադրության փոփոխության գործընթացը պետք է հնարավորինս արագ շարունակել, սակայն այնպես, որ Կառավարությունը, խորհրդրարանական եւ արտախորհրդրարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները նստեն մի սեղանի շուրջ եւ հասկանան, համաձայնության գան, ոչ թե իրար դեմ պայքարեն: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ապրում ենք յուրահատուկ իրավիճակում, ռազմական դրություն է, եւ մեր Սահմանադրությունը պետք է լիովին ապահովի մեր կառավարման արդյունավետությունը: Մարդիկ պետք է հարգեն Սահմանդրությունը, հասկանան՝ ամենակարեւոր օրենքն է, որը մեր կյանքն է ապահովում»,- նշել է Վարդանյանը:

Նա ամփեցեց Պետական նախարարի պաշտոնում իր 36-րդ օրը: Վարդանյանը վստահ է՝ կատարվել է շատ կարեւոր գործ, որը հասարակության համար հիմնականում չի երեւում, սակայն հստակ թույլ է տալիս իրեն զգալ եւ հասկանալ Արցախի խնդիրները եւ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն փոփոխություններ, իակ որոշ փոփոխություններ էլ արդեն իսկ իրականացվել են:

«Հնարավոր է կատարված փոփոխությունները շարքային քաղաքացիները դեռ չեն զգացել, բայց հավատացեք, որ մարդկանց մի շերտ, որոնք ունեւոր են եւ այլ հարաբերություններ են ունեցել Կառավարության հետ, արդեն լավ զգացել են դա։ Մարդիկ չեն հավատում իշխանություններին, կա վստահության կորուստ։ Որպեսզի վերականգնվի հասարակության հավատը ղեկավարության հանդեպ, կառավարման մոտեցումը պետք է վերանայենք։ Եթե ճգնաժամի ժամանակ առաջնորդին չես հավատում, ոչ մի բան չես կարող անել, ու մենք պետք է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են եւ դրանք շատ ցավալի ռեակցիա են առաջացնելու հատկապես էլիտայի մոտ: Հասարակության մեջ ստեղծված է շատ հիվանդ իրավիճակ, երբ ունեւորներն ավելի շատ են օգտվում ծրագրերից, քան հասարակ մարդիկ»,- ընդգծել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը կարծում է՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը անխուսափելի էր սահմանված նպատակներին հասնելու համար: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կադրային փոփոխություններ անելու հարցում իրեն լիակատար ազատություն տալու համար:

«Մարդիկ ամեն ինչին մի փոքր շատ անձնական են նայում՝ ում ումով փոխարինեց: Բայց սրանք նոր մոտեցումներն են, որոնք ես փորձելու եմ ծավալել իմ գործունեության մեջ: Կձեւավորի թիմը, որը կհաձայնի սահմանված նպատակներին: Այդ մարդկանց մեջ կարող են լինել եւ նախկին նախարարներ, եւ նոր ազատված նախարարներ, եւ լիովին նոր գործիչներ, որովհետեւ մեր մոտեցումը թույլ է տալիս տարբեր փորձ ունեցող մարդկանց քայլել դեպի նպատակը: Մինչ այս պահը մեր պլանավորածը եւ մեր հնարավորությունները չեն համընկել, պետք է հասկանանք, որ մեր հարեւան երկիրը անելու է ամեն ինչ, որ մենք վնասներ կրենք։ Բյուջեի գումարները պետք է ոչ թե ուղղակի բաժանենք, այլ ծասենք՝ հասկանալով, թե ինչ արդյունք ենք ունենալու»,- նշում է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանն ընդգծում է՝ լինելով հաջողված մարդ՝ ունեցել է հնարավորություն ապրելու աշխարհի տարբեր երկրներում, սակայն ցանկանում է ինքն իրեն, իրոք, հարգել:

«Եթե ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ եւ հայկական։ Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչեւ Արցախը չդարձնենք այն երկիրը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել հանգիստ եւ անվտանգ»,- ասել է Վարդանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031