Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հաղորդաշար սկսելու մասին․
«Մի գավաթ սուրճ քաղաքական բուրմունքով… (հաղորդումը շուտով)»,-գրել է նա՝ կից հրապարակելով այս լուսանկարը։
Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքում շատ ակտիվ է․ նա պարբերաբար անդրադառնում է իր ընտանիքին թիրախավորելու դեպքերին։


















































