Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«1991թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն։ Հանրաքվեի արդյունքների համաձայն, Արցախը դարձավ անկախ պետություն։
Այդ կարգավիճակը մենք պահեցինք 30 տարի, իսկ այսօր մեր կյանքի, պայքարի, մաքառումների գնով ձեռք բերած անկախությունը վտանգված է թուրքերի թելադրանքով գործող այս դրածո իշխանության կողմից։
Արևմուտքի հետ սերտ համագործակցելով, փորձ է արվում Արցախի ինքնորոշման իրավունքը ընդհանրապես հանել բանակցությունների օրակարգից, այն է` իսպառ ջնջել Արցախը և բնակչությանը կրկին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առջև, ինչը տեղի ունեցավ Սումգայիթում, Մարաղայում, Բաքվում և այլուր, ինչպես և երրորդ պատերազմում։
Արցախի անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն ինքնորոշվեց, պաշտպանելով իր բազմադարյա բնօրրանում ապրելու իրավունքը»։















































