Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


















































