Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ. Հրաչյա Սարգսյան

Պիտի խոստովանեմ՝ սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ, անթիվ փայլող աչքեր՝ լի սպասումով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` անդրադառնալով «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։

« Դե ինչ, Երևանում կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»- ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը։

Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ մեր քաղաքը հնարավոր ամեն բան արեց ձեզ զարմացնելու համար։

Ես վստահ եմ՝ Երևանը գույն ունի, և մենք փորձեցինք ցույց տալ ձեզ այն, Երևանը տրամադրություն ունի, և ես լիահույս եմ, որ դուք զգացիք այն։

Երևանը հոտ ունի, և աշխարհի որ ծայրից էլ լինեք, այն դեռ կկանչի ձեզ իր մոտ։

Երևանը մեր տունն է, Երևանը մեր լավագույն ընկերն է: Ինչպես մեր լավ քաղաքացի ու սիրված երգիչ Ֆորշն է ասում,` Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք:

Իսկ մենք Ձեզ պատրաստ ենք հյուրընկալել կրկին ու կրկին։

Շնորհակալություն բոլորիդ տոն ստեղծելու, մեր փոքրիկներին հրաշք նվիրելու և 2023-ի ձմեռը նշանավորելու համար։

Էստաֆետը հանձնում ենք Ֆրանսիային»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև