Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Նշվում է, որ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը։ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը և եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։















































