Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խաղաղասեր և դեմոկրատ» արևմուտքը, իր ԵՄ-ով հանդերձ, այլևս ցանկություն չունի հանուն տարածաշրջանային խաղաղության դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի։ Եվ հատկապես այս իրավիճակում, երբ ադրբեջանական «բնապահպանները», ՆԱՏՕ-ի անդամ թուրքիայում գործող «գորշ գայլեր» խմբավորում-կազմակերպության մասնակցությամբ փակել են Լաչինի միջանցքը։
Սա քայլ է ընդդեմ մարդկության, որի դեմ կանգնած են միայն ռուս խաղաղապահները։ Այս քայլի առջև կանաչ լույս վառողը այս ձեռնածուն է, իսկ հետագա քայլերը իրականացնողը թուրքական կողմը, ԵՄ նավթագազային լռության ներքո։















































