Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մեզնից շատ բան կա կախված․ Արտակ Բեգլարյանը անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Որոշել եմ անժամկետ նստացույց անել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հստակ պահանջներով։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ստիպված են գնալ ոչ ստանդարտ և ագրեսիվ գործողությունների և ներկայացրել 8 կետից բաղկացած հիմնական պահանջները։

«Առաջինը՝ պահանջում եմ ՄԱԿ-ի գրասենյակից, որպեսզի հստակորեն դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները և ահաբեկչությունը Արցախի ժողովրդի հանդեպ։ Երկրորդ՝ պահանջում եմ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամներից քննարկել այս հարցը ԱԽ-ում և լրացուցիչ միջազգային անվտանգության երաշխիքներ ապահովել Արցախի ժողովրդի համար։ Երրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կառավարություններից հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և սանձել Ադրբեջանի հետագա ցեղասպանական գործողությունները։ Հինգերորդ՝ Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում թոթափել անտարբերությունը, անօգնականության զգացողությունը և հասկանալ, որ մեզնից կախված շատ բան կա, ակնկալում եմ, որ հնարավորինս խոսվի Արցախի մասին՝ թե՛ մեր հայրենակիցների, և թե՛ օտարների մոտ։ Վեցերորդ՝ ակնկալում եմ, որ նրանք, ովքեր կարող են, միանան նստացույցին կամ այլ գործողություններին, հրավիրեն այս երկրների ուշադրությունը։ Յոթերորդ՝ Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց հյուրընկալ երկրների կառավարություններին բոլոր հնարավոր գործողություններով ստիպեն, որ իրենք նույնպես դատապարտեն և կանխեն Ադրբեջանի հետագա ահաբեկչությունը։  Ութերորդ՝ իրազեկել օտար հասարակություններին, լրավամիջոցներին այս իրավիճակի մասին և ներկայացնել, որ 120․000 մարդ կանգնած է ցեղասպանության ռիսկի առջև»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որպետք է կարողանանք անել ամեն ինչ՝ Արցախում ցեղասպանության ռիսկը վերացնելու ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031