Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» խմբակցությունը ադրբեջանական սադրանքներին դիմակայելու համար

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա, բերում է պատերազմ ու աղետ, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Հայտարարության տեքստը՝ ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12–ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրա՝ նոր զիջումներ կորզելու և իր օրակարգը թելադրելու նպատակով։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Ադրբեջանի հանցավոր ու սադրիչ գործողություններին գնահատական տալու և Հայաստանի հանձնառությունը Արցախի Հանրապետության նկատմամբ ամրագրելու նպատակով։

Իշխող «Քաղաքացիական խմբակցության» կողմից այսօր տապալվել է մեր նախաձեռնությունը՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք ունեն հայտարարության սեփական տարբերակը։ ԱԺ ղեկավարությունը ընդդիմադիրների կողմից ներկայացված հայտարարության նախագիծը ներառեց Աժ օրակարգ միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ խախտելով նախաձեռնություների ներկայացման ժամանակագրությունը:

Մեզ համար հայտարարության ՔՊ-ական տարբերակն անընդունելի է, և մենք մերժել ենք դրա քննարկումը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին և հետագայում օգտագործվելու է մեր դեմ։

«Քաղաքացիական պայմանագրի» համար մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում լինելը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելու, Հայաստանի հանձնառությունը Արցախի նկատմամբ բարձրաձայնելու մեր մոտեցումները։

Իշխող ուժի հայտարարության ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակում, ըստ էության, անելիք չունի և թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի այդ մասին։

Դատելով ՔՊ-ականների փաստարկներից և իրենց հայտարարության հիմնավորումներից՝ իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում ու Արցախի ժողովրդին համարում մեր թշնամի պետության բնակիչներ, որոնց ցեղասպանությունից փրկվելու համար առաջարկվում է լեզու գտնել Բաքվի վարչախմբի հետ։

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա բերում է պատերազմ ու աղետ։

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստան–Արցախ կյանքի ճանապարհը կբացվի, հումանիտար խնդիրները կկարգավորվեն։ Զորակցում ենք ռուս խաղաղապահներին ու կոչ անում նրանց կիրառել բոլոր միջոցները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և նմանատիպ երևույթներն այսուհետ թույլ չտալու համար։

Համոզված ենք, որ ադրբեջանական սադրանքները շարունակական բնույթ են կրելու։ Դրանք կանխելու և անվտանգային նոր միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ են ներքաղաքական փոփոխություններ, իրական խաղաղություն ապահովելուն միտված արտաքին քաղաքականություն, հայ ժողովրդի միասնականություն գլխավոր հարցերում, նոր որակի պետական կառավարում, ազգային առաջնորդություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031