Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ․ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

«Արդեն երրորդ օրն է՝ ինչ Ադրբեջանը, խախտելով իր միջազգային պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը, որով կտրել է Հայստանից և աշխարհից ԼՂ-ին։

Երբ մենք խոսում ենք, ԼՂ-ում ապրող մարդիկ զրկված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից, մայրերը իրենց երեխաներից հեռու են, հիվանդները չեն կարողանում բժշկական օգնություն ստանալ։ Դեռ ավելին, այս սառը ձմռան պայմաններում գազի մատակակարումը ԼՂ-ում ևս դադարեցվել է Ադրբեջանի կողմից: Սա կարող է հանգեցնել աղետի, քանի որ այնտեղ կա սննդի և էներգիայի կարիք։

Եվ այս պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը ասում է, որ նրանք պատրաստ են պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից իրենց իրավունքների և անվտանգության շուրջ Ստեփանակերտի հետ երկխոսությունից հրաժարվելու դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է հետապնդել ցեղասպանական քաղաքականություն ԼՂ-ում բնակվող հայերրի նկատմամբ։

Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ, և ԼՂ հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել բազմակողմանի ֆորմատով։ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը և մաքսիմալիստական մոտեցումը սնուցող գործողությունները մեծ ռիսկի տակ են դնում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շանսը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031