Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական ծանր հետևանքների է հանգեցնում։ Այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են են Հարավային Կովկասում խաղաղության ամբողջ գործընթացը», — ասված է հայտարարության մեջ։















































