Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Մեծ շեն համայնքը պատանդված է․ ի՞նչ են պատմում գյուղից

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։

«Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին», — նշել է համայնաքապետը։

Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։

«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել», — ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև