Մեկնաբան Արմեն Դուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Զենք՝ աղոթքի փոխարեն…
Դանիայի կառավարությունը մտադիր է աշխատանքային դարձնել երկրի ամենահին համազգային տոներից մեկը՝ «Համընդհանուր աղոթքի օրը», որպեսզի կարողանա ավելի մեծ գումար հատկացնել պաշտպանական ծախսերին…
Համաձայնեք, ուշադրության արժանի նախաձեռնություն է… Չէ որ արդեն պարզ է, որ առնվազն ներկա փուլում բոլոր հարցերը լուծվում են զենքի միջոցով… Իսկ աղոթել կարելի է նաեւ աշխատանքային օրերին… »։
















































