Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը Արցախի բլոկադայի մասին նոր մանրամասներ է ներկայացնում

Չնայած դժվարություններին, ես շատ ոգեւորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ եւ կամք եւ պատրաստություն հանգիստ անցնել այս իրավիճակին, հանգիստ աշխատել, ապրել եւ ոչ մի ձեւով չի զգացվում այս բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի փոխնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ եւ հանդիպումներ ունեցա: Շատ կարեւոր է իմ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ եւ ծանր հարցերի մասին եւ չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարեւորը»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ իրենք համակարգ են կառուցում, դա շատ կարեւոր է եւ այդ համակարգում մի քանի կարեւոր բան է լինելու. «Առաջինը` դա լինելու է համակարգ բոլորի համար, բոլորը հավասար են լինելու համակարգի առաջ: Մենք գիտակցված չենք վերադառնում անցյալ, մենք գիտակցված չենք վերադառնում հետ, բայց այսօրվանից համակարգն այդպես է աշխատելու եւ ինչքան շատ դու պարտականություններ ունես, ինչքան շատ տեղեկություններ ունես, այնքան շատ են հարցերը, եւ սա շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան, ովքեր որ զգում են` համակարգն աշխատում է: Երկրորդը` թափանցիկությունը եւ հաղորդակցությունը այն բանի մաս է, որ համակարգն աշխատում է եւ շատ կարեւոր է ձեր հետադարձ կապը, խնդրում եմ խնդիրների դեպքում գրեք մեզ, ուղարկեք ինֆորմացիան: Եւ եւս մեկ կարեւոր բան եմ ցանկանում ասել, թափանցիկությունը, հաղորդակցությունը, համակարգը ընդհանուր կարգուկանոնի եւ հստակ գնահատականի համար է: Գնահատականը ես չեմ տալու, այն մարդիկ, որոնք համակարգը խախտելու են, նրանց գնահատականը տալու է հասարակությունը եւ դա ամենալավ գնահատականն է, երբ անհատները չեն գնահատում, այլ հասարակությունը: Բոլորը, ովքեր ցանկանում են որոշող դառնալ, պետք չի ոչ մի բան որոշել, ամբողջ համակարգն աշխատում է»,-ասաց նա:

Պետնախարարի խոսքով` Արցախում շատ մարդիկ կան, որ պատերազմի մասնակիցներ են, Արցախում շատ մարդիկ կան, որ իրոք հարգանքի են արժանի, քանի որ ծանր ուղի են անցել:

«Այս 34 տարիները շատ բարդ են եղել, այստեղ բոլորը համախոհներ են եւ չկան մարդիկ, որոնք այս կամ այն կերպ չեն մասնակցել Արցախի պետություն դառնալուն, հասարակություն դառնալուն: Սակայն հեշտ չի այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել եւ այսօր որոշումներ են կայացնում: Մենք մի նպատակ ունենք` կառուցել արդար, առողջ, էֆեկտիվ,երջանիկ հասարակություն, որտեղ գործելու են բոլոր ինստիտուտները` պառլամենտը, կառավարությունը, անվտնագության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնեսը եւ այլն, շատ կարեւոր է, որ բոլորը գործեն միասին եւ միմյանց հետ փոխգործակցեն»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նաեւ շնորհակալություն հայտնեց երեկ Ստեփանակերտում ֆլեշ- մոբ կազմակերպողներին:
«Շնորհակալություն, որ այդքան մարդ հավաքվեց եւ ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք կենդանի ենք, մեր սրտերը բաբախում են»,- հավելեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031