Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի՞նչու էր եծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը Հայաստանում․ բրիտանական ընկերությունն է դրել Արցախի հանքի հարցը

Իշխանությունների վարքագծում կարևոր մի հանգամանք կա, որին գրեթե ուշադրություն չի դարձվում՝ նրանք ժողովրդից թաքցնում են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելու հանգամանքներն ու այդ խնդրի հետ կապված բոլոր քննարկումների ու բանակցությունների բովանդակությունը։

Իր համար շատ հարմար մարտավարություն է ընտրել Նիկոլի վարչախումբը՝ հանրային խոսքում ասում է, որ Արցախն իրեն չի հետաքրքրում, թող ռուսներն անհանգստանան փակ ճանապարհի համար, զուգահեռ ամենատարբեր պաշտոնյաների հետ քննարկում այն օրակարգերը, որոնք Արցախը բլոկադայի ենթարկելու միջոցով ասպարեզ է բերել Ալիևը։

Ինչու՞ Հայաստանում ոչ ոք չի հարցնում այս իշխանությանը, թե ի՞նչ է խոսել Փաշինյանը Պուտինի հետ դեկտեմբերի 12-ին՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը թշնամու կողմից փակելու առաջին օրը։ Չէ՞ որ մինչ Երևան զանգելը Պուտինն Ալիևի հետ է խոսացել և վստահաբար տեղեկացել ադրբեջանական կողմի՝ նման գործողության շարժառիթների մասին։ Ինչու՞ ՀՀ կառավարությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ հարցով է Հայաստան եկել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Չէ՞ որ Ադրբեջանը հենց բրիտանական ընկերության պահանջով է բարձրաձայնում Արցախի հանքերի խնդիրը։ Ինչու՞ է Ստեփանակերտում չեղարկվել այսօրվա հանրահավքը։ Ի՞նչ առաջարկներ են ռուս խաղաղապահները փոխանցել հայկական և ադրբեջանական կողմերին։ Այսպիսի հարցերը շատ են։

Նիկոլի կառավարությունը նախընտրում է ցույց տալ, որ թքած ունի Արցախի վրա, հայհոյանքներ ուտել դրա համար, բայց այդ գնով խուսափել իրեն ուղղված բոլոր տիպի հարցերից։ Բայց սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Արցախի այս վիճակի հետ կապված բոլոր հարցերի գլխավոր հասցեատերը ՀՀ կառավարությունն է։ Ու եթե այդ նույն կառավարությունն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը, սլաքներն ուղղում դեպի ռուս խաղաղապահներ կամ նույնիսկ ընդդիմություն, նշանակում է, որ ժողովրդի մեջքի ետևում հերթական դավաճանական սցենարն է բանակցում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031