Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Գարեգին Երկրորդը կոչ է հղել

Հնթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք է վերառաքել առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․ «Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»:

Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշել է․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։

Վեհափառ Հայարապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին:

Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն ասել է․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»:

Նորին Սրբությունը հորդորով դիմել է նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․

«Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։

Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։

Նորին Սրբությունը մաղթել է, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031