Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը

2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքերի նմուշներ, ծալովի դանակ, հագուստներ և այլ պարագաներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն է առաջացել 31-ամյա տղամարդու և Գավառ քաղաքի 42-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, ով ստացած վնասվածքներից մահացել է:

Անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև