Skip to main content

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ

Լրահոս

Կառավարությունը չպետք է ձեռքերը լվանա Արցախի հարցից․ ուսանողությունը պահանջագիր կներկայացնի

Այսօր մենք շարունակելու ենք մեր ցույցերը նույն տեմպով, միայն երթուղին է փոխվել, գնալու ենք կառավարության շենքի մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի շրջափակման դեմ բողոքի ակցիայի մասնակից ուսանողներից մեկը:

«Պահանջագիր ենք ներկայացնելու գործադիր մարմնին, որովհետև մինչ այս բոլոր միջազգային կազմակերպություններին և դեսպանատներին արդեն ներկայացրել ենք պահանջագրեր, արձագանքից ելնելով՝ հասունացել է այն պահը, որ պետք է արդեն պահանջագիր հղենք գործադիր մարմնին։

Պահանջագրի կետերը ամրագրված են իրավական հենքով ու ելնում են այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրողներից մեկը ՀՀ-ն է և դրանով հանդիսանում է Արցախի և ՀՀ-ի ժողովրդի անվտանգության երաշխավորն ու պաշտպանը։ Պահանջատեր ենք լինելու, որ կառավարությունը իր ձեռքերը չլվանա Արցախից, այս հարցից, պնդելու ենք, որ կառավարությունը ևս պահանջագիր ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՌԴ-ին»,- ասաց նա։

Ուսանողուհին նշեց, որ կառավարությանը պահանջագիր ներկայացնելը մեծ ու բացասական աղմուկ է բարձրացրել։

«Ուզում եմ առանձնահատուկ շեշտել մեր ապակուսակցական լինելը։ Ուզում եմ հիշեցնել այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ մասնակցել ցույցերին. մենք ապակուսակցական կողմնորոշում ունենք և եթե որոշ կուսակցություններ կապ են հաստատում մեզ հետ, որոշ ուժեր ցանկանում են գալ ու ներկա գտնվել ակցիաներին, սա չի նշանակում՝ համագործակցում ենք նրանց հետ կամ հովանավորություն ունենք որևէ մեկից»,- ասաց ակցիայի մասնակից ուսանողներից մեկը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031