Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Կանգառում խփել էր նախկին կնոջը եւ դանակահարել նրա եղբորը

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 19-30-ի սահմաններում, Մխչյան գյուղի Արտաշիսյան փողոցի կանգառում Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը ձեռքերով խփել էր նախկին կնոջը և գրպանից հանելով դանակը՝ սպառնացել սպանել նրան, այնուհետև դանակահարել էր վեճին միջամտած նախկին կնոջ եղբորը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին Արտաշատ քաղաքի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտ 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել է հանցարարքը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև