Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Ով-ով, գոնե Դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով Արցախից եք․ Գեղամ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց է ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այն մասին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ի պատասխան՝ Գրիգորյանը ասաց․ «Դա ասելով չի, դա գործով են ապացուցում և իշխանությունը գործով դա ապացուցել է։ Անցած տարի մոտ 200 միլիարդի ֆինանսական աջակցություն է տրամադրել  և դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»։

Մանուկյանը, արձագանքելով Գրիգորյանին, պնդեց, որ իշխանությունը Արցախի հետ հարաբերությունները վերածել է փողային հարաբերությունների։

«Ձեզ համար սա ծրագրային է դարձել՝ հող, փողի դիմաց, Արցախից ինչ խոսում ենք, ասում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս, ով-ով, գոնե Դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով Արցախից եք։ Փողը տալիս են, որովհետև Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, որ մարդիկ լուռ մնան»,- ասաց Մանուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև