Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ-ին

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու ողջ ներուժը ծառայեցնել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուն։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ հավատարիմ ենք մեր առաքելությանը և ի զորու ենք լուծումներ գտնել ստեղծված այս վիճակի համար։

Սիրելի զինակից եղբայրներ, արդեն երրորդ տարին է, ինչ մեր տոնը մթագնվում է Հայրենիքին սպառնացող անվտանգային խնդիրների աննախադեպ ծավալներով։ Գիտեմ՝ ծառայության շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել մեզ։ Բայց այս ուղին ընտրելիս՝ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Մենք գիտեինք մեր վրա դրվող պատասխանատվության չափը։ Եվ մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում այս դժվարին ճանապարհով։

Սիրելի ընկերներ, ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Հայաստանն ու Արցախը կրկին ուժեղ և անվտանգ պետություններ են դառնալու։ Եվ թող Աստված ուժ ու կարողություն տա ձեզանից յուրաքանչյուրին՝ վերգտնելու մեր Հայրենիքը հզորացնելու ուղին։

Բոլորին անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Պատիվ ունեմ», — նշված է ուղերձում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև