Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՌԴ եւ Թուրքիայի նոր համաձայնությունը «ցամաքային տրանսպորտի» մասին ուղղված է միջանցքի գործարկմանը

Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են թարմացնել 34 տարի առաջ ստորագրված ցամաքային տրանսպորտի մասին պայմանագիրը։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչիին ասել է, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում լուրջ խնդիրներ են առաջացել ցամաքային, հիմնականում Ուկրաինայի տարածքով Ռուսաստան փոխադրումների հետ կապված։ Նոր համաձայնագրի ստորագրման շնորհիվ, որը կերկարաձգվի ամեն տարի՝ հունվարի 31-ին, այդ խնդիրները կլուծվեն, ասել է Կայմակչին։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում Թուրքիան դարձել է Ռուսաստանի «միակ պատուհանը», ինչպես նշում են փորձագետները։ Կտրուկ ավելացել է Ռուսաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը։ Մոսկվան լայն արտոնություններ է շնորհել Թուրքիային, այդ թվում նրան հանձնելով իր գազի, առաջիկայում հնարավոր է նաեւ՝ նավթի տնօրինումը։ Թուրքական ընկերությունները ՌԴ-ում զբաղեցրել են արեւմտյան հեռացած ընկերությունների տեղը։

Ռուսաստանը եւ Թուրքիան կառուցում են գորշ գոտիներ ու գորշ սխեմաներ՝ պատժամիջոցները շրջանցելու եւ պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների վերարտահանումը Ռուսաստան դյուրացնելու համար։ Միեւնույն ժամանակ, ռուս եւ թուրք պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ գործող հաղորդակցությունները չեն բավարարում այս ծրագրերին, եւ անհրաժեշտ են նորերը։

Ավելորդ է ասել, որ խոսքը նախեւառաջ ՀՀ հարավի օտարմամբ միջանցքներ բացելու մասին է, ինչը չեն թաքցնում Մոսկվայում ու Անկարայում։ ՀՀ-ին ու Իրանին խոստանում են «օգուտներ նոր ճանապարհներից ու խողովակաշարերից», միաժամանակ մեծացնելով ճնշումը սպառնալիքներով ու շանտաժով՝ այս ծրագրերն իրականացնելու համար։ Բերձորի ուղու իրադարձությունները պետք է դիտարկել այս համատեքստում։ Թուրքերը միջանցքների մասին խոսում են որպես կայացած իրողություն, նշելով, որ այդ հարցերը քննարկում են Մոսկվայի հետ։

Ռուս-թուրքական համաձայնագրի թարմացումն ու նոր համաձայնություններն անկասկած բխում են այս իրողություններից։ Միեւնույն ժամանակ, հենց այս իրողությունները հնարավորություն են Հայաստանի համար՝ համարժեք քայլերի պարագային։ Դրանք չեն արվում, ՀՀ խորհրդարանը կազմող ուժերը շարունակում են բալագանը ռուս-թուրքական համաձայնությունների ծիրում։

Lragir.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև