Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Իշխանությունները հիշել են Վարդան Ղուկասյանին

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը համարում է իր դեմ քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վարդան Ղուկասյանը։

Նշենք՝ Դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրիում գտնվող 15 հողամասեր, ինչպես նաեւ վնասել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) եւ 301-րդ հոդվածի 1-ին մասի (պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով։

«Քաղաքական պատվեր է, տեսակի դեմ է կռիվը։ Ղուկասյան Վարդանն իրենց աչքի գրողն է։ Եթե այդ կառույցներում պարգեւատրման շքանշան կա, ապա ինձ պիտի պարգեւատրեն, որ այս քաղաքը կառուցել եմ։ Որ գալիս եք Գյումրի, ուրախանում եք այդ քաղաքով, ինձ պիտի շքանշան տաք, որ այդ ամենը կառուցել ու վերակառուցել եմ։ Ինչ արել եմ, օրենքի տառին համապատասխան եմ արել։ Ամեն 6 ամիսը մեկ ինձ ստուգել են հազարավոր կառույցներ, այդ գործերը հազար անգամ քննարկվել են»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Նախկին քաղաքապետը պնդեց, որ ներկայացված քրեական վարույթն անհիմն է. «Դա հիմարություն է, վերջում, ինչպես միշտ, խայտառակվելու են։ Չհասկացա, թե երկրի պատերազմական շեմին այս մարդկանց ո՞վ է դրդում, որ նորից ընկել են Ղուկասյան Վարդան տեսակի հետեւից։ Ես ուղղակի դրանց խելք ու շնորհք եմ ցանկանում։ Անմեղ մարդկանց դատելու մասին ասում են՝ մի դատեք, որ չդատվեք, ես մեղկում եմ իրենց»։

Անդրադառնալով պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունը վնասելուն՝ Ղուկասյանը պատմեց, որ այդ շենքն ինքը վերակառուցել է. «Ուրեմն Արցախով բոլոր հողերը հանձնել են թուրքերին, երկրի ընդերքն օվշորներում գրանցված է, ամեն ինչ սեփականաշնորհել են, ես մարդկանց հող եմ տվել, որ շինություն կառուցեն, փլված շենքերը վերակառուցել եմ լավագույն ձեւով ու դրա համար ինձ մեղադրանք են առաջադրում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև