Լրագրող Անի Գևորգյանը Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից լռությամբ իր նկատմամբ ԱԺ-ում վայրագությունների հարցով էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությունը մերժելուն։
Նա գրել է․
«Լավ էլ սպասելի էր, որ ընդդիմադիրները ոչինչ չեն անելու, դե իրենք Արցախն էին փրկում ․․․․
Միայն ասեմ, որ միջնորդությունը վաղուց է եղել, այդ ժամանակ ընդդիմադիրները ժամանակ ունեին ասենք իշխանության հետ գործուղումների համար։
Տեսնեմ ՝ հիմա էլ եք ինձ այս կամ այն ուժի հետ կապելու… »
Հիշեցնենք նաև, որ «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Այն հանգամանքը, որ քննչականը, դատախազությունը և դատարանը պետք է մերժեին լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ խորհրդարանում կատարված վայրագության առթիվ AMARAS փորձագիտական կենտրոնի բողոքները՝ պարզ էր ամենասկզբից:
Բայց հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կմերժեն (լռությամբ) էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությունը՝ անսպասելի էր»:


















































