Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորապես հիասթափված է» ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ քննարկմանը երկրների հայտնած դիրքորոշումից

Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցարարներից հետո հիմա էլ Բաքվի ԱԳՆ-ն է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում, մասնավորապես, նշել են, որ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին լուրերը կեղծ են։ Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, Արցախը շրջափակման մեջ չէ։ «Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։ Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Ադրբեջանը, որը շարունակում է պարբերաբար սպառնալ ՀՀ տարածքային ամբողջականությանը, շրջափակել է Արցախն ու այնտեղ հումանիտար ճգնաժամ առաջացրել, խախտում է միջազգային իրավունքի նորմերը, կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին՝ պատասխանել Բաքվի առաջարկին, դադարեցնել, իբր, «քաղաքական ու ռազմական սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները՝ բոլոր հարցերին դիվանագիտական լուծում գտնելու համար»։ Հավելենք, որ արդեն 10 օր է՝ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են Լաչինի միջանցքը։

factor.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031