Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը՝ ինչու՞ ՄԱԿ-ում բանաձևի ընդունում չնախաձեռնեց․ Լևոն Զուրաբյան

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» VI գլխի 38 դրույթի համաձայն, ՄԱԿ-ի որեւէ անդամ, որ հրավիրվել է ԱԽ նիստին մասնակցելու ՄԱԿ-ի խարտիայի 32 հոդվածի համապատասխան (այսինքն, անդամ պետություն է, որը քննարկվող վեճի կողմ է), կարող է ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը կարող է քննարկման դրվել Անվտանգության խորհրդի անդամ պետության կողմից:

Բոլորս տեսանք, որ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ ձեւվավորվել էր կոնսենսուս այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար: 

Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են:

Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծ քվեարկությանը դնելու առաջարկով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև