Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել. հիրավի, աննախադեպ ենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը ( «Hier l’armée de l’Arménie a occupée la Chine»)։

Հիշու՞մ եք, չէ՞։ Հավես էր, չէ՞։ Հպարտ էիք, չէ՞։

Հիշու՞մ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական (անգամ Ալիեւն էր դա խոստովանել)։

Դե հիշեցնեմ նաեւ, որ երկու տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով Լաչինի շրջանը հանձնեց Ադրբեջանին։

Այս տարի բանավոր ու թաքուն պայմանավորվածությամբ Լաչին քաղաքը նվիրեց թշնամուն։

Իսկ 30 տարի անց ազգովի ընկած քննարկում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիստը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու հարցով քննարկումը լավն էր թե չէ։

Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել։ Հիրավի, աննախադեպ ենք ….»
Facebook
Twitter

Կարդացեք նաև