Երևանը հրաժարվել է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23 — ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ», — ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։















































