Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Իշխան Գասպարյանի նոր նախագիծը` «Հայաստանը ես եմ» ամանորյա փառատոնը Մոսկվայում

Դեկտեմբերի 18֊ին Մոսկվայի “Ստրոգինո” համերգասրահում սկիզբ դրվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի նոր նախագծին` “Հայաստանը ես եմ” ամանորյա փառատոնին։
Այս փառատոնը էապես տարբերվում է ապրիլին մշտապես իրականացվող “Բյուրեղյա Նուռ”֊ից առաջին հերթին պար ,երգ և ժող.գործիքների համադրումով։ Այսինքն մասնակիցները բազմերանգ արվեստի գույներ էին ներկայացնում ,իսկ շնորհալիների պակաս չկար, ինչպես միշտ։

Հանդիսատեսին հրաշալի բեմադրություններով ներկայացան “Արաքս”(Արաքսի Կարսլյան), “Ախթամար” ( Ելենա Շամոյան), “Նռանե” ( Միլենա Սանախչյան) , “Հայրենիք” ( Արտյոմ Ռաֆայելյան) , “Նարո դենս” ( Նարեկ Կարապետյան) և “Հովիկ Ստուդիո” ( Գագիկ Հայրապետյան, Հովհաննես Խաչատրյան, Մհեր Մարգարյան, Մարիա Պետրոսյան) պարային կրթօջախների սաները։

Բեմում մեծ ոգևորություն առաջացրեցին “Գրեյս” վոկալի դպրոցի ( Լուսինե Գասպարյան) տաղանդավոր սաները։

Փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց ներկաներին։

Մեծ էր հիացմունքը երաժշտական յուրահատուկ խմբի “Արարատ Բենդ”֊ի նկատմամբ ( Նարինե Մալխասյան)։

Դե իսկ հատուկ հյուրեր` երգարվեստի սիրված Եվա Ռիվասն ու Ժորա Շահինյանը համերգը դարձրեցին չափազանց տպավորիչ։

Հաղորդավարների դուետում կրկին սիրված Թամարա Հովհանեսյանն էր և Հայաստանից ժամանած դերասան, հումորիստ` Զիրոյանը, որոնք առանձնահատուկ աշխուժություն ապահովեցին մշտապես լեփ֊լեցուն դահլիճում։

Համերգն ավարտվեց բազում մրցանակներով և փառատոնի շատ գեղեցիկ երգով, որի հեղինակը Իշխան Գասպարյանն է։

“Հայաստանը ես եմ” փառատոնը անշուշտ սիրվեց այնքան , որ նույնպես կդառնա ամենամյա և տարեց տարի ամանորյա թարմություն կբերի բոլոր մասնակիցներին ։

Փառատոնը կպահպանի իր գլխավոր առաքելությունը, այն է` համախմբել տաղանդաշատ հայ երեխաներին , որոնք ամենուրեք պատվով կարող են բարձր կանչել. Հայաստանը ե’ս եմ !

Facebook
Twitter

Կարդացեք նաև