Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել.
Ինչպես և խոստացել էինք, գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները:
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը:
Տիգրան Ավինյանը նաև ավտոբուս է վարել։
Հիշեցնենք, որ Երևանի նախակին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս նոր երթուղայիներ բերելիս անձամբ էր գովազդում դրանք, հայտնի դերասն քաղաքապետը թեև ղեկին չէր նստում ՝ այն թողնելով վարորդներին։



















































