Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկից», հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին՝ միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։
Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։
Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11-մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ: Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,- ասվում է «Փյունիկի» հաղորդագրության մեջ:


















































