Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ձնագնդի էֆեկտով շատանանք ճանապարհը կբացենք. ինչ իրավիճակ է Տեղում

Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել։ Նրանք Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով ցանկանում էին մեկնել Արցախ, նվերներ փոխանցելու և քաջալերելու արցախցի երեխաներին։

Ռուսական խաղաղապահների զորախմբի հրամանատարի տեղակալը Ստեփանակերտից եկել է Տեղ գյուղի հայկական անցակետ ակցիայի կազմակերպիչների հետ բանակցությունների։

Կազմակերպիչների խոսքով հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ իրավիճակը լարված է, և իրենք չեն կարող ապահովել երթի մասնակիցների անվտանգ մուտքը Արցախ, կանխել հնարավոր բախումները։ Նա նաև զգուշացրել է, որ այդ քայլերը կարող են տանել իրավիճակի սրման։

Հրամանատարի տեղակալը Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք հիացած են օրինապաշտ քաղաքացիներից, ովքեր սպասում են իրավիճակի առանց ավելորդությունների հանգուցալուծմանը, սակայն Լաչինի միջանցքի բացման հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում և պետք է սպասել դրանց արդյունքներին։ Ռուս խաղաղապահները հերքել են նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվեր։

Ավտոերթի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել երթը։ Կազմակերպիչները հայտնեցին, որ հետագայում կմշակվեն քայլեր, նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական, եթե կարճ ժամանակում միջանցքը չբացվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031