Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի և Վիտալի Բալասանյանի հարաբերությունները լարված են․ վերջինս հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Հրապարակ»

Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցախում մի քանի հազար մարդ է մնացել։ Նախորդ հանրահավաքներին ադրբեջանցիներն ասում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերում, հիմա միջանցքը փակ է, մարդ բերել հնարավոր չէ, սրան գումարած՝ վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում, սակայն, Արցախի Վերածննդի հրապարակում եւ հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար մարդ էր հավաքվել։

Ըստ արցախցիների՝ մյուս կարեւոր ուղերձը պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոստումն էր, որ ոչ մի զիջում չի լինելու Ադրբեջանին։ Իսկ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ չունեցավ, խոսում է այն մասին, որ Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել, ու Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։

Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր արցախցիների եւ Արցախի հաշվին պատրաստ են զիջումների, տեղ չեն ունենալու նոր ձեւավորվող կաբինետում։ Տեղեկացանք նաեւ, որ բավականին լարված են Ռուբեն Վարդանյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարաբերությունները։ Եթե նախկինում Վիտոն ռուսների ու ադրբեջանցիների հետ թիվ մեկ բանակցողն էր, հիմա նրան հետին պլան են մղել, եւ նա նախօրեի հանրահավաքին անգամ չի մասնակցել։

Մեր աղբյուրն ասում էր, որ Վարդանյանը պահանջել է՝ կա՛մ ես, կա՛մ՝ Բալասանյանը։ Եվ չի բացառվում, որ Վիտոն հրաժեշտ տա պաշտոնին։ Շրջանառվում է անգամ նրան փոխարինողի անունը՝ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյան՝ Ռիժի Լյովը։ Եվ մի մանրամասն էլ․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ակտիվորեն մասնակցում է իշխանական վերադասավորումներին եւ աջակցում է Ռուբեն Վարդանյանին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031