Skip to main content

Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը. Արտակ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Պուտինը նոր հրաման է ստորագրել

Ռուսական նավթի մատակարարումը ԵՄ-ի սահմանած գնային սահմանափակ շեմով արգելվում է 2023 թվականի փետրվարի 1-ից, նավթամթերքի վերաբերյալ արգելքի ժամկետը կորոշի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միևնույն ժամանակ, հրամանի ընդհանուր վավերականությունը ներկայում սահմանափակվում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Նշվում է, որ որոշ երկրների կողմից ռուսական նավթի և նավթամթերքի գնային շեմի սահմանման հետ կապված հատուկ միջոցների մասին հրամանը «ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից և ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը»։

Դեկտեմբերի 5-ին Եվրամիությունում սկսել է գործել ռուսական նավթի գնի շեմը՝ մեկ բարելի համար 60 դոլարի չափով։ Կրեմլից հայտնել են, որ չեն ճանաչում այս շեմը:

Թեև սահմանափակումը կազդի հում նավթի վրա, փետրվարի 5-ից կգործի նաև նավթամթերքի գնային առաստաղը։ ԵՄ փաստաթղթում նշվում է, որ գինը շուկայականից առնվազն 5%-ով ցածր պետք է լինի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031