Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Արեգակին» պետք է հեռվից նայես․ Մարիամ Փաշինյանին տեսնելուց հետո ՀՀԿ-ական երիտասարդներին հետապնդում են, պառկեցնում ասֆալտին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է հնչեցրել ՀՀԿ-ական երիտասարդներին հետապնդման ենթարկելու մասին։ Նա հետապնդումները կապել է Մարիամ Փաշինյանի հետ։

Ներկայացնում ենք նրա գրառումը․
«Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես…

Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը հանկարծակի հանդիպում են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին: Նշված անձի հետ ՈՐԵՎԷ կոնտակտ չի լինում: Դրանում վստահ եմ՝ հաշվի առնելով տղաների պատմածը և, առհասարակ, իրենց պարկեշտությանը: Չեմ կասկածում նաև, որ տղաների վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ իրենց ընտանիքի համար գաղտնիք չէ:

Մի քանի հայացք գցելով՝ Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին:
Այդ օրվանից սկսած տղաներին հետապնդում է երկրի ամբողջ իրավապահ համակարգը՝ Լաչինի միջանցքի փակված լինելու ու հազարավոր այլ անվտանգային խնդիրների առկայության պարագայում ուժայինները՝ Մարիամ Փաշինյանի արած ֆոտոները ձեռքներին շրջում են տղաների բակերում, հարցուփորձ անում հարևաններից:

Այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Առևանգողները ակնհայտ փորձել են վախեցնել երիտասարդին, ճնշել, թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների և փաստաբանների հետ: Բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ մենք զանգում ենք 1-02՝ առևանգման փաստով: Որպես բերման պատճառ նշվում է ապօրինի զենք զինամթերքի կասկածանքը…. 18 տարեկան այս ուսանողի մոտ:

Իսկ Միքայել Գրիգորյանին այսօր ամբողջ օրը հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենա, և վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ:

Զգուշացնում եմ իրավապահներին, որ այս պատմության բացահայտման հարցում լինելու եմ խիստ հետևողական, իսկ այդ տղաները ու իրենց մյուս ընկերներն այնքան են բերման ենթարկվել փողոցային ակցիաների ժամանակ, որ սրանից հաստատ չեն վախենա:

Ինչքան ատելություն պիտի ունենաս, որ քո տարեկից երիտասարդի վրա մասկի շոու ուղարկես ու պահանջես, որ այն տեսանկարահանվի:

Հաջորդը ի՞նչն է լինելու… Փաշինյանների ընտանիքի անդամների անցնելուց խոնարհվելու օրե՞նք…

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև