Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Սպասենք «Լաչինի միջանցք»֊ների ՀՀ տարածքում․ իշխանությունը մի ողջ ժողովրդի տանում է սպանդի․ Արման Աբովյան

NewDay.am-ը ներկայացնում է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի վերլուծականը Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Չի կարելի դիտարկել Բերձորի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ,որպես լոկալ գործընթաց։
Ցավոք , այս իշխանությունները ինքնակամ, կամ իրենց աննորմալ թավշյա տրամաբանության ներքո, մեզ բոլորիս ներքաշեցին մեծ գերտերությունների առճակատման մեջ տարածաշրջանում։

Բերձորի միջանցքը դա ընդամենը մեծ խաղի էլեմենտ է ,որի ընթացքում ձևավորվում է մեր տարածաշրջանի նոր ճարտարապետությունը։

Եւ հաշվի առնելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունը համաշխարային գլոբալ առճակատման ներքո պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ունակ չեն ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ խաղալ այս բարդագույն «պարտիան»։Ասեմ ավելին, այսօր ոչ թե մենք ենք խաղում ,այլ մեզանով են խաղում …խաղում են մեր իրական ապագայի և մեր երեխաների կյանքի հաշվին։

Իշխանությունների անհեթեթ, ազգակործան, ապաշնորհ, իրարամերժ քայլերը, հայտարարությունները, խոսքերը փաստում են միայն մի բան, ցավոք մենք, որպես պետություն շարունակում ենք արագ «արյունաքամ» լինել , կորցնելով նույնիսկ տեսական հնարավորություն հետ պտտելու հակահայկական գործընթացների անիվը։

Իրական Ապագան բղավելով չի կերտվում, խաղաղությունը չի վաստակվում «խաղաղության դարաշրջան» հայտարարելով և խաղաղություն մուրալով հայասպան խուժաններից, իբր ժողովրդավարությունը որպես «բրենդ» ինքնին երբեք չի փրկել ոչ մի պետություն ոչնչացումից։ Դա անհեթեթ հիմարություն է։

Սա ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է, որի հետ այս «ոչ բռնի և թավշյա» իշխանությունները պարզապես հրաժարվում են առերեսվել, տանելով դեպի սպանդ մի ողջ ժողովուրդ։

Այնպես որ հույս չունենանք, որ Բերձորի միջանցքի հարցը Հայաստանից տարանջատված է ,եթե հիմա նույն պես տանուլ տանք , ապա սպասենք տարատեսակ «լաչինի միջանցք»֊ների նման գործողություններ Հայաստանի տարածքում ։
Սա կանխատեսում չէ, սա իրադարձությունների զարգացման երաշխավորված հեռանկար է։

Արման Աբովյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031