Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կրեմլն արձագանքել է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կամ միջազգային ուժերին տարածաշրջան ներգրավելու համար անհրաժեշտ է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպես Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած համապատասխան առաջարկին։ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի»:

«Դրա համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի համաձայնությունը»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և կատարում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում շատ մանրամասն քննարկվել է Լաչինի միջանցքի թեման։

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությունը։ Ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի հետ, թե՛ Բաքվի հետ շփումներում», — եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանքցը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120 000 բնակչի , այդ թվում՝ 30 000 երեխայի իրավունքները։

Ներկայում հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև