Ֆեյսբուքյան օգտատեր, Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնյանը իր էջում գրել է․
«Որքան մենք թուլանանք, էնքան անպարտելի կթվա թշնամին։ Թեպետ սահմանները խախտված են, և Արցախը` շրջապատված, մենք պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա։ Հիասթափվել չկա’։
Հուսալքվել չկա’։
Խռովել չկա’։
Արտագաղթել չկա’։
Հանձնվել չկա’։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, Փա՛ռք մեր բանակին, փա՛ռք ու պատիվ մեր զոհված հայորդիներին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։


















































