Հունվարի 1-ից Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, երեք տարի ժամկետով։
Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ստանիսլավ Զասին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից։
Իմանգալի Տասմագամբետովը 65 տարեկան է։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի պետական կառավարման համակարգում:


















































