Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Լավ լուր

Ուժի մեջ է մտել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն է տալիս  ընթացիկ տարվա հունվարի 1-ից ունենալ նվազագույն աշխատավարձի նոր չափ՝ 75 հազար դրամ: Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հանգեցնելու է մասնավոր և պետական ոլորտի աշխատողների միջինում 30 տոկոսի աշխատավարձերի բարձրացմանը:

«Մասնավորապես, միայն պետական համակարգում բարձրանալու է աշխատողների շուրջ 28.5 տոկոսի, իսկ մասնավոր հատվածում շուրջ 31.5 տոկոսի աշխատավարձը: Այսինքն՝ նրանք, որոնք ստանում են աշխատավարձ 68 հազարից  մինչև 75 հազարի չափով, ապա իրենց մոտ աշխատավարձի չափը բարձրանում է: Խոսքն այն անձանց մասին է, որոնք աշխատում են մեկ դրույքով: Դրանից բացի, եթե քաղաքացին մինչև բարձրացումը ստանում էր, ասենք, 75 հազար կամ 76 հազար դրամ, իրենից մի փոքր ցածր հաստիքով մեկ ուրիշ աշխատող՝ 72 հազար դրամ, ապա հիմա` բարձրացումից հետո, նրանց աշխատավարձերը գրեթե հավասարվում են: Եվ որպեսզի չպահպանվի այդ հավասարությունն, անհրաժեշտություն է առաջանալու 75 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի աշխատավարձը ևս ավելացնել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ավելանում է նաև նվազագույն ժամային աշխատավարձը: Նրանք, որոնք աշխատում են ժամով կամ գործավարձով և իրենց աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ժամայինով, ապա 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվում են նոր չափեր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031