Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հայաստանում խոզի գրիպից մարդիկ են մահացել

Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) 2 մահվան դեպք է գրանցվել։ Տեղեկությունը ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
«Մահացած պացիենտները եղել են 35 տարեկան, ընդ որում` նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4–րդ աստիճանի ճարպակալում։ Երկուսն էլ գտնվել են ռիսկի խմբում»,–ասաց Աբովյանը։
Ներկայացնելով ՀՀ–ում գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը` Աբովյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։
«Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ կա, որոնցից 127–ը 0-18 տարեկան են։ Իսկ վերակենդանացման բաժանմունքներում ունենք 55 պացիենտ, որոնցից 47–ը 0-18 տարեկան երեխաներ են»,–ասաց նա։
Աբովյանը հորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունեցողներին շտապ դիմել բժշկի, որպեսզի խուսափեն հիվանդության բարդ ընթացքից։
Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ նշեց, որ երեխաների շրջանում գրիպի վիրուսի հետ միասին սրվել են նաև այլ վիրուսները, մասնավորապես շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV), որը հոսպիտալացվածների զգալի մասի մոտ առկա է:
«Այս վիրուսը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց, հետևաբար առաջանում է երեխաներին թթվածին տալու անհրաժեշտություն»,– ասաց նա։
Նրա խոսքով` երեխաների մոտ երբեմն մի քանի վիրուս համատեղ են ընթանում, վերջերս շատ են գրանցվում նաև ականջաբորբի դեպքերը, որոնք երկարացնում են բուժման ընթացքը։
Աբովյանը հորդորեց հիվանդ երեխաներին ուսումնական հաստատություններ չուղարկել, իսկ փակ տարածքներում` հատկապես հասարակական տրանսպորտում, դիմակ դնել։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031