Ուկրաինական հակամարտությունում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարագացնի երկար սպասված տեխնոլոգիական միտումը, որը շուտով կարող է մարտի դաշտ դուրս բերել աշխարհի առաջին լիովին ինքնավար մարտական մարդասպան ռոբոտները՝ սկիզբ դնելով պատերազմի նոր դարաշրջանին, գրում է The Associated Press (AP) գործակալությունը:Ռազմական վերլուծաբանների և արհեստական ինտելեկտի հետազոտողների կարծիքով, որքան երկար տևի ուկրաինական հակամարտությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ անօդաչու սարքերը կօգտագործվեն թիրախները հայտնաբերելու, ընտրելու և հարձակվելու համար՝ առանց մարդկային օգնության: «Սա կնշանակի ռազմական տեխնոլոգիաների հեղափոխություն, այնքան խորը, որքան գնդացիրների հայտնվելը», — ընդգծել են փորձագետները:
Նրանք զգուշացրել են, որ հակամարտության երկու կողմերն էլ արհեստական ինտելեկտով զինված զենք ունեն։ Ընդ որում, աշխարհում ոչ մի տեղ չեն օգտագործվել ռոբոտներ, որոնք կվերացնեին թշնամուն առանց մարդու։ «Փորձագետներն ասում են, որ կարող է միայն ժամանակի հարց լինել, երբ Ռուսաստանը կամ Ուկրաինան կամ երկու երկրները կտեղակայեն դրանք», — հրատարակությունը խոստովանել է զենքի մշակման նոր փուլի սկիզբը:


















































