Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հունվարի 9-ից դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը ջերմաչափում կիրականացնեն. նախարար

Հունվարի 9–ից դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը ջերմաչափում կիրականացնեն։ Տեղեկությունը ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Երեկ` հունվարի 4–ին, առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների աճ է նկատվում հատկապես երեխաների շրջանում և կանխատեսվում է, որ հիվանդացությունների դեպքերը կաճեն, երբ դպրոցները հունվարի 9–ից վերաբացվեն։
«Այս պահի դրությամբ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ նախապատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը։ Լինելու են հստակ ֆիլտրեր, դպրոցների մուտքի մոտ բուժքույրները պետք է իրականացնեն բուժզննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները դպրոց չեն հաճախում»,–ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով` դպրոցների վերաբացվելուց հետո իրենք կհետևեն երեխաների հաճախումներին, և եթե նկատեն, որ շատ երեխաներ չեն հաճախում դպրոց, ապա հետագա գործողությունները կկազմակերպեն ելնելով իրավիճակից։
Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի բոլոր դպրոցներում Covid–ի փորձով կարող են պայքարել գրիպի և սուր շնչառական վարակների աճի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունից դեռ ցուցում չունեն։

Հիշեցնենք` ըստ առողջապահության նախարարության տվյալների` հունվարի 3–ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտներից 127–ը ևս երեխաներ են։ 47 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) մահվան 2 դեպք է գրանցվել։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031