Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հիմա Ուկրաինայում պատերազմը կրիտիկական կետում է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու շարունակման կարևորությունը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը գտնվում է «կրիտիկական կետում»։

«Հիմա Ուկրաինայում պատերազմը կրիտիկական կետում է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք ուկրաինացիներին դիմակայելու ռուսական ագրեսիային, իսկ Ռուսաստանը չի փորձում դանդաղեցնել տեմպերը», — ասել է Բայդենը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան կայքում:

Բայդենը հիշեցրել է, որ պայմանավորվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Ուկրաինա ուղարկել Bradley և Marder հետևակի մարտական մեքենաներ՝ համապատասխանաբար ամերիկյան և գերմանական արտադրության։

Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «պաշտպանվել ռուսական օդային հարվածներից»։

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն «աշխատում են, և ռուսները սկսում են դա գիտակցել»: Նրա խոսքով՝ իրենք «լավ են աշխատում ու շատ են օգնում»։

Միևնույն ժամանակ հունվարի 4-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Patriot համակարգերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031